Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 13 Լիազոր մարմինը. 1. Լիազոր մարմինը պատասխանատու է միջազգայնորեն ճանաչված ստանդարտների և հաջողված փորձի հիման վրա ներքին աուդիտի օրենսդրության և մեթոդաբանության մշակմանն ու ներդրմանն օժանդակելու, ինչպես նաև սույն օրենքի պահանջների և ներքին աուդիտի մեթոդաբանության կիրառման գործընթացի համակարգման և դիտարկման (մոնիթորինգի) համար. 2. Սույն օրենքի պահանջների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը և լիազոր մարմինը ընդունում են ներքին աուդիտի մասին իրավական այլ ակտերը, ընդ որում` 1) ներքին աուդիտի ստանդարտները և ներքին աուդիտորների վարքագծի կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2) ներքին աուդիտի վերաբերյալ մեթոդական ցուցումները (ուղեցույցները), ներքին աուդիտի ձեռնարկների և ներքին աուդիտի կանոնակարգի մշակման ուղեցույցները, ինչպես նաև ներքին աուդիտի հետ կապված հարաբերությունները կարգավորող իրավական այլ ակտեր հաստատում է լիազոր մարմինը. 3. Ներքին աուդիտի համակարգի զարգացման և մեթոդաբանության կատարելագործման նպատակով լիազոր մարմինը պարբերաբար դիտարկումներ (մոնիթորինգ) է իրականացնում սույն օրենքի, ներքին աուդիտի մեթոդաբանության, ներքին աուդիտի ստանդարտների և ներքին աուդիտորների վարքագծի կանոնների պահանջների կիրառման նկատմամբ. 4. Լիազոր մարմինն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է` 1) ներքին աուդիտի գործընթացի համակարգումը և ներդաշնակեցումը. 2) ներքին աուդիտորների ուսուցման և շարունակական մասնագիտական վերապատրաստման համակարգի առկայությունը. 3) ներքին աուդիտորի արհեստավարժության համապատասխան աստիճանը հաստատող որակավորման քննությունների կազմակերպման համակարգի առկայությունը. 4) մինչև յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, ներքին աուդիտի համակարգի մասին նախորդ տարվա հաշվետվության հրապարակումը. 5) ներքին աուդիտորների` որակավորված անհատների և կազմակերպությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ընդունելի` միջազգայնորեն ճանաչված աուդիտորի որակավորում ունեցող անձանց հաշվառումը և վերջիններիս ցանկի հրապարակումը. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 13 6) Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ներքին աուդիտի ոլորտի հաստատությունների և մարմինների հետ համագործակցությունը. 7) կազմակերպությունների ներքին աուդիտի ստորաբաժանումների, ներքին աուդիտորների, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների կանոնակարգերի գրանցամատյանի ստեղծումը և վարումը. 5. Լիազոր մարմնի` սույն օրենքով նախատեսված լիազորությունների իրականացումը կազմակերպելու նպատակով լիազոր մարմնի ղեկավարի անմիջական ենթակայությամբ սահմանվում է ֆինանսական կառավարման, հսկողության և ներքին աուդիտի գործառույթների (պետական ներքին ֆինանսական հսկողության համակարգի) կարգավորման և համակարգման համար պատասխանատու ստորաբաժանում: Նշված ստորաբաժանման աշխատակիցները պետք է ընդգրկված լինեն սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով նախատեսված ցանկում. 6. Կազմակերպությունների ներքին աուդիտի որակի երաշխավորման նպատակով կազմակերպության գործունեության հետ չառնչվող անձանց կողմից, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրականացվում են կազմակերպության ներքին աուդիտի համակարգի գնահատումներ: |