Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 71 Դատախազի վարքագծի կանոնները. 1. Դատախազի վարքագծի կանոնները սահմանվում են սույն օրենքով, իսկ սույն օրենքով սահմանված վարքագծի կանոններից բխող պահանջները` գլխավոր դատախազի հրամանով: Գլխավոր դատախազի տեղակալների վրա տարածվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ընդունած վարքագծի կանոնագիրքը, բացառությամբ այն դեպքերի, երբ գլխավոր դատախազի տեղակալը թույլ է տալիս այնպիսի խախտումներ, որոնք առնչվում են Սահմանադրության 176-րդ հոդվածով սահմանված լիազորությունների իրականացման շրջանակում կատարած արարքին. 2. Դատախազի վարքագծի կանոնները պարտադիր են բոլոր դատախազների համար: Անմիջական վերադաս դատախազը պարտավոր է նաև պահանջել, որ ապահովվի վարքագծի կանոնների պահպանումը ստորադաս դատախազների կողմից. 3. Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց համար պարտադիր են սույն օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ, 7-9-րդ կետերով սահմանված կանոնները. 4. Դատախազն իր վարքագծով, գործունեությամբ, մասնագիտական և բարոյական հատկանիշներով պետք է ձգտի ապահովել դատախազության հեղինակությունը, անկողմնակալությունն ու անաչառությունը, նպաստել դատախազության նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը, դատախազական գործունեության անկախության ապահովմանը, մասնակցել վարքագծի բարձր չափորոշիչների արմատավորմանը: |