FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  401

Մաքսային ներկայացուցչի գործունեությունը.
1. Մաքսային ներկայացուցիչը հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց անունից և նրանց հանձնարարությամբ իրականացնում է մաքսային գործառնություններ այն անդամ պետության տարածքում, որի մաքսային մարմնի կողմից նա ընդգրկվել է մաքսային ներկայացուցիչների ռեեստրում՝ մաքսային կարգավորման ոլորտի միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան.
2. Մաքսային ներկայացուցչի հարաբերությունները հայտարարատուների կամ այլ շահագրգիռ անձանց հետ ձևավորվում են պայմանագրային հիմքի վրա.
3. Մաքսային ներկայացուցիչների՝ անմիջապես մաքսային գործառնություններ իրականացնող աշխատողների համար անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել որակավորման պահանջներ և որակավորման այդ պահանջներին այդ անձանց համապատասխանությունը հաստատող փաստաթուղթը նրանց տրամադրելու պայմաններ.
4. Մաքսային գործառնություններ իրականացնելիս մաքսային ներկայացուցչի համար չպետք է սահմանվեն պակաս բարենպաստ պայմաններ կամ ներկայացվեն առավել խիստ պահանջներ, քան սույն Օրենսգրքին համապատասխան հայտարարատուի կամ այլ շահագրգիռ անձանց կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար սահմանված պայմանները և ներկայացվող պահանջները: