Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 6 Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունը. 1. Առանց սույն բաժնով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի հրապարակման՝ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվությունն արգելվում է. 2. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվները հարթակի օպերատորի նախաձեռնությամբ են թույլատրվում առևտրային հարթակում առևտրին, և հրապարակման պահանջ նախատեսված լինելու դեպքում առաջարկի փաստաթուղթը սույն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն հրապարակված չէ, հարթակի օպերատորը պարտավոր է բավարարել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը. 3. Կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցող անձի և հարթակի օպերատորի միջև կնքված գրավոր համաձայնությամբ կարող է որոշվել, որ թողարկողի փոխարեն հարթակի օպերատորն է սույն օրենքով սահմանված կարգով հրապարակում առաջարկի փաստաթուղթը. 4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված առաջարկի փաստաթղթի հրապարակման պահանջը չի կիրառվում, եթե՝ 1) կրիպտոակտիվներն արդեն իսկ թույլատրված են Հայաստանի Հանրապետության որևէ առևտրային հարթակում առևտրին, 2) առաջարկի փաստաթուղթը կազմվել և թարմացվել է սույն օրենքի համապատասխանաբար 13-րդ և 14-րդ հոդվածների համաձայն։ |