Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5.3 Շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելը. 1. Տեսուչն իրավունք ունի շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը տեղափոխելու դրա համար նախատեսված հատուկ տարածք (այսուհետ՝ հատուկ տարածք), եթե՝ 1) վաճառողը չունի շրջիկ առևտրի իրականացման թույլտվություն, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից. 2) վաճառողը թույլատրված վայրերից դուրս իրականացնում է վաճառք կամ մատուցում է ծառայություններ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը կամ բացակայում է նշված վայրից. 3) վաճառողը գործունեություն է իրականացնում սահմանված պահանջների և պայմանների խախտմամբ, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի. 4) տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) կայանել է ոչ իր ամրագրած սահմանված վայրերից մեկում, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից. |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5.3 5) շրջիկ առևտրի թույլտվություն ստացած անձը սահմանված ժամը լրանալուց հետո չի ազատել շրջիկ առևտրի իրականացման համար տրամադրված վայրը, և տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ դրա փաստացի տիրապետողը (շահագործողը) անհապաղ չի դադարեցնում տրանսպորտային միջոցներից կամ դրանց կցորդներից ապրանքների վաճառքը կամ ծառայությունների մատուցումը և անհապաղ չի ազատում շրջիկ առևտրի իրականացման համար համայնքի ավագանու որոշմամբ սահմանված վայրը կամ բացակայում է նշված վայրից. 2. Շրջիկ առևտրի համար նախատեսված առանձին վայրերում ավագանու որոշմամբ շրջիկ առևտրի կետին կարող է թույլատրվել կայանել նաև սահմանված ժամը լրանալուց հետո. 3. Շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացվում է մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ. 4. Տեսուչը կազմում է շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը հատուկ տարածք տեղափոխելու վերաբերյալ արձանագրություն, որի կրկնօրինակը հանձնում կամ ուղարկում է շրջիկ առևտրի կետի կամ տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում, և ոստիկանություն, ինչպես նաև համապատասխան հայտարարություն է տեղադրում տվյալ համայնքի պաշտոնական կայքում. 5. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածքում պահպանելու ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով՝ սկսած հատուկ տարածք այն տեղափոխելու պահից. 6. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու, դրանք այնտեղ հաշվառելու կարգը սահմանում է համայնքի ավագանին. 7. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները հատուկ տարածք տեղափոխելու և այնտեղ պահպանելու համար գանձվում են վճարներ, որոնց չափը սահմանում է համայնքի ավագանին. 8. Հատուկ տարածք տեղափոխված շրջիկ առևտրի կետը կամ տրանսպորտային միջոցը դրա սեփականատիրոջը կամ նրա լիազորած անձին հանձնվում է այդ մասին արձանագրություն կազմելուց հետո հատուկ տարածք տեղափոխելու և պահպանելու ծախսերն ամբողջությամբ փոխհատուցելուց հետո: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5.3 9. Շրջիկ առևտրի կետերը կամ տրանսպորտային միջոցները օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվառված չլինելու դեպքում դրանց փաստացի սեփականատերը կրում է իր սեփականության իրավունքը համապատասխան ապացույցներով հիմնավորելու պարտավորություն: |