FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  44

Օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանումը Հանձնաժողովի կողմից.
1. Առևտրային, բանկային, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացվել են սույն օրենքով տրված լիազորությունների կատարման ժամանակ, Հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով.
2. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ կերպ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած նպատակով օգտագործելու իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները.
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված տեղեկությունների հրապարակման դեպքում տնտեսավարող սուբյեկտին հասցված վնասը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով.
4. Հանձնաժողովը սահմանում է Հանձնաժողովի անդամների և աշխատողների կողմից գաղտնիք կազմող տեղեկությունների հետ վարվելու կարգը: