Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 6 Մասնագիտական կրթության և ուսուցման համակարգը. 1. ՄԿՈՒ համակարգի նպատակն է ապահովել մասնագիտական կրթության և մասնագետների պատրաստման պետական քաղաքականությունը՝ սոցիալական գործընկերների միջև փոխշահավետ և շարունակական համագործակցության միջոցով ստեղծելով համապատասխան ենթակառուցվածքներ և կառուցակարգեր. 2. ՄԿՈՒ համակարգը ներառում է՝ 1) ՄԿՈՒ բնագավառում իրավասու պետական կառավարման համակարգի մարմինները և այն կազմակերպությունները, որոնք ՄԿՈՒ համակարգում իրականացնում են օրենսդրությամբ սահմանված լիազորություններ. 2) ՄՈՒՀ-երը և մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններ. 3) սոցիալական գործընկերության կողմ կազմակերպությունները. 4) լիցենզավորման գործընթացները և չափանիշները. 5) հավատարմագրման գործընթացները և չափանիշները. 6) որակավորումների ազգային շրջանակը, ոլորտային որակավորումների շրջանակը և դրանց բնութագրերը. 7) լրացուցիչ կրթական ծրագրերը. 8) ուսումնառության արդյունքների ճանաչմանը, գնահատմանը և որակավորումների շնորհմանն առնչվող չափանիշները և գործընթացները. 9) որակավորումների պետական գրանցամատյանը: |