FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը.
1. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին նշանակում է փաստաբանների պալատի խորհուրդը` առնվազն հինգ տարվա փաստաբանական ստաժ ունեցող փաստաբանների կազմից՝ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան երկու անգամ անընդմեջ.
2. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունի առաջադրելու հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի թեկնածու` վերջինիս համաձայնությամբ.
3. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները դադարում են՝
    1) նրա լիազորությունների ժամկետն ավարտվելու դեպքում՝ հաջորդ ղեկավարի լիազորություններն ստանձնելու պահից.
    2) հրաժարական ներկայացնելու դեպքում.
    3) նրա արտոնագրի գործողության դադարեցման կամ կասեցման դեպքում.
4. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվում են փաստաբանների պալատի խորհրդի կողմից` խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով՝
    1) եթե նա ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան երկու ամիս աշխատանքի չի ներկայացել.
    2) եթե նա պատշաճ չի կատարում օրենքով կամ փաստաբանների պալատի կանոնադրությամբ նախատեսված իր պարտականությունները և փաստաբանների պալատի նախագահի գրավոր նախազգուշացումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, չի վերացրել թերությունները կամ խախտումները.
    3) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում է կայացրել, երբ ակնհայտ է, որ անձը սույն օրենքի 41-րդ հոդվածին համապատասխան հանրային պաշտպանության շահառու չէ, և հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն իմացել է հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու հիմքերի բացակայության մասին.
    4) եթե նա սույն օրենքի 41-րդ հոդվածի պահանջների խախտմամբ պարբերաբար հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշումներ է կայացրել.
    5) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

5. Փաստաբանների պալատի խորհրդի յուրաքանչյուր անդամ սույն հոդվածով սահմանված դեպքերում կարող է հանդես գալ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու առաջարկությամբ: Փաստաբանների պալատի խորհրդի կողմից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը համարվում է լուծված.
6. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը՝
    1) ներկայացնում է հանրային պաշտպանի գրասենյակը.
    2) կազմակերպում է սույն օրենքով նախատեսված դեպքերում յուրաքանչյուրի համար հավասարապես մատչելի և արդյունավետ իրավաբանական օգնության իրականացումը.
    3) կատարում է աշխատանքի բաժանում հանրային պաշտպանների միջև.
    4) ընդունում է որոշումներ հանրային պաշտպանի գրասենյակի բնականոն գործունեությունն ապահովելու ուղղությամբ.
    5) սույն օրենքի 41-րդ հոդվածով նախատեսված դեպքերում քաղաքացու դիմումի հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին կամ հանրային պաշտպանություն իրականացնելու դիմումը մերժելու մասին, երբ առկա չեն սույն օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հիմքերը կամ անվճար իրավաբանական օգնության տրամադրումը կհակասի սույն օրենքի 41-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված հիմքերին: Հանրային պաշտպանության իրականացումը մերժելու մասին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի որոշումը պետք է լինի պատճառաբանված.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

6) քրեական վարույթն իրականացնող մարմնի դիմումի կամ որոշման հիման վրա որոշում է կայացնում հանրային պաշտպանություն իրականացնելու և գործը հանրային պաշտպանին կամ հանրային պաշտպան չհանդիսացող փաստաբանին հանձնելու մասին: Սույն կետով նախատեսված դեպքում հանրային պաշտպանություն իրականացնելու մասին որոշում կայացնելու համար անհրաժեշտ տվյալների կամ հիմքերի վերաբերյալ տեղեկատվության բացակայության դեպքում հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը կարող է դիմումը կամ որոշումը վերադարձնել քրեական վարույթն իրականացնող մարմին և պահանջել ներկայացնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ միաժամանակ ապահովելով անձի հանրային պաշտպանությունը: Նման պահանջի դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է եռօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող տեղեկատվությունը.
    7) հսկողություն է իրականացնում հանրային պաշտպանների և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասում նշված անձանց կողմից իրավաբանական օգնություն իրականացնելու գործընթացի նկատմամբ.
    8) միջնորդություն է ներկայացնում հանրային պաշտպանի, սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված անձանց նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու կամ խրախուսելու համար.
    9) կարող է դիմել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին կամ տնտեսավարող սուբյեկտներին` անվճարունակ անձանց անվճարունակության փաստն ստուգելու, ինչպես նաև անվճար իրավաբանական օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ տեղեկություններ ստանալու նպատակով: Նշված մարմիններն ու տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են հնգօրյա ժամկետում անհատույց տրամադրել պահանջվող փաստաթղթերը (տեղեկությունները) կամ դրանց պատճենները, բացառությամբ երբ պահանջվող փաստաթղթերն օրենքով պահպանվող գաղտնիք են պարունակում.
    10) սույն օրենքով նախատեսված դեպքերում աջակցում է պալատի մարմինների լիազորությունների իրականացմանը.
    11) փաստաբանների պալատի խորհրդի սահմանած կարգին համապատասխան ապահովում է`
    ա. հանրային պաշտպանի գրասենյակին հասցեագրված դիմումների հաշվառումը և քննարկումը,
    բ. իրավաբանական օգնություն տրամադրելու կամ մերժելու վերաբերյալ որոշումների հաշվառումը,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  43

գ. հանրային պաշտպանների և սույն օրենքի 41-րդ հոդվածի 9-րդ մասի 1-ին կետում նշված անձանց կողմից փաստաբանական գործերը ճիշտ կազմելու նկատմամբ հսկողությունը,
    դ. ավարտված վարույթների ժամանակին արխիվացումը,
    ե. սույն օրենքով նախատեսված դեպքերում հաշվետվությունների կամ վիճակագրության ներկայացումը փաստաբանների պալատի խորհրդին.
7. Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է փաստաբանների պալատի խորհրդի նիստերին: