FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  72

Օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացնելու ընդհանուր կարգը.
1. Կանոնակարգով սահմանված դեպքերում օրենքի լրամշակված նախագիծն Ազգային ժողովի կամ գլխադասային հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվում Կանոնակարգով սահմանված կարգով նախագծի վերաբերյալ ներկայացված առաջարկների ամփոփաթերթի, ինչպես նաև նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքի հետ: Լրամշակված նախագիծը ներկայացվում է Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձևը, դրան կից ներկայացվող այլ փաստաթղթերը, ինչպես նաև գրությանն ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով.
2. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝
    1) չեն համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չեն համապատասխանեցվում, ապա նախագիծն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում՝ Ազգային ժողովի նախագահը, իսկ գլխադասային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվելու դեպքում այդ հանձնաժողովի նախագահը դրանք վերադարձնում են ներկայացնողին՝ նշելով պատճառների մասին.
    2) համապատասխանում են, ապա դրանց սահմանված կարգով ընթացք է տրվում: