FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  26

ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԵՐԻ և ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԲԱՇԽՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ.
1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող շենքերն ու շինություններն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են 25 տարով պարտադիր վարձակալության` շուկայական արժեքով.
2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից` բաշխման գործառույթում ներգրավված էլեկտրակայանքների համար օգտագործվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող շենքերը և շինությունները կամ դրանց հատվածներն ԷԲ ընկերությանը նպատակային օգտագործման համար տրամադրվում են անժամկետ, պարտադիր և անվճար օգտագործման պայմանով, որ բաշխման ընկերությունն ապահովում է այդ շենքերի և շինությունների (կամ դրանց տրամադրված հատվածների) շահագործման և սպասարկման ամբողջ աշխատանքները.
3. Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը նշված շենքերի և շինությունների օգտագործման վերաբերյալ առկա են սեփականատերերի և ԷԲ ընկերությունների միջև գործող պայմանագրեր, ապա սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերը գործում են նշված պայմանագրերի ժամկետի ավարտից հետո: Այդ դեպքում ևս սույն հոդվածի 1-ին կետում սահմանված ժամկետի գործողությունը հաշվարկվում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից: