Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 117 Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվող երեխայի միջև տարիքային տարբերությունը. 1. Որդեգրել ցանկացող անձի և որդեգրվողի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս և 50 տարուց ոչ ավելի, բացառությամբ այն դեպքերի, երբ երեխան որդեգրվում է որդեգրելու նախապատվության իրավունք ունեցող անձանց կողմից. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի է որդեգրել ցանկացող ամուսիններից միայն մեկի նկատմամբ՝ ըստ ամուսինների ցանկության. 1.2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված տարիքային տարբերության վերին շեմը կիրառելի չէ այն դեպքերում, երբ որդեգրումը բխում է երեխայի լավագույն շահերից, և որդեգրել ցանկացող անձը ներկայացրել է բավարար ապացույցներ երեխայի խնամքը և դաստիարակությունը պատշաճ կազմակերպելու հնարավորության վերաբերյալ: |