FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ

article  55

Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը.
1. Միևնույն գյուտը կարող է լինել գյուտի արտոնագիր ստանալու հայտի և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտի առարկա.
2. Երկու պահպանական փաստաթղթերի խնդրարկումը կարող է իրականացվել միևնույն հայտատուի կողմից համապատասխան հայտերը միաժամանակ ներկայացնելու միջոցով.
3. Եթե հայտատուն ներկայացրել է միևնույն գյուտի համար գյուտի արտոնագիր ստանալու հայտ և գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտ, ապա`
    1) գյուտի կարճաժամկետ արտոնագրի գործողությունը համարվում է դադարեցված գյուտի արտոնագիր տալուց հետո.
    2) գյուտի կարճաժամկետ արտոնագիր ստանալու հայտը, որով գործավարությունը շարունակվում է գյուտի արտոնագիր տալու մասին որոշման կայացման թվականի դրությամբ, համարվում է հետկանչված այդ թվականից.
4. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքում, երբ արտոնագրով տրամադրված իրավունքները դադարեցվել են սույն օրենքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետի համաձայն: