FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆՈՒՅՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  25

Զոհերին փոխհատուցում և աջակցություն տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները.
1. Հավանական զոհերի, զոհերի և հատուկ կատեգորիայի զոհերի աջակցությունը երաշխավորում է պետությունը և իրականացվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
2. Զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին միանվագ դրամական փոխհատուցման, սույն օրենքով սահմանված և այլ իրավական ակտերի կարգավորման շրջանակներից դուրս, ինչպես նաև պետության կողմից չերաշխավորված աջակցության տեսակների ապահովման համար անհրաժեշտ ֆինանսավորումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, իրավաբանական և ֆիզիկական անձանց բարեգործական նվիրաբերումների և նվիրատվությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրների հաշվին.
3. Հավանական զոհերին, զոհերին և հատուկ կատեգորիայի զոհերին սույն օրենքով նախատեսված աջակցության տրամադրման կարգը և չափերը, ինչպես նաև աջակցության և պաշտպանության նպատակով հատուկ կատեգորիայի երեխա զոհերի ուղղորդման ընթացակարգը սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: