Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.23 Դատական ակտերը. 1. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը. 1) հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը բավարարելու մասին, եթե առկա չէ այն մերժելու վերաբերյալ սույն մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը, 2) հարկային մարմնի պահանջը օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ստացված հարցման հիման վրա գաղտնի տեղեկությունների տրամադրումը լրիվ կամ մասնակի մերժելու մասին, եթե՝ ա. օտարերկրյա իրավասու մարմնի պահանջը չի բավարարում Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակներում սահմանված պահանջները, բ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի առևտրային այնպիսի գաղտնիքի բացահայտման, որը տնտեսական արժեք ներկայացնելու ուժով կարող է շահագործվել, և որի չթույլատրված օգտագործումը կարող է հարկատուին պատճառել էական վնասներ, գ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կհանգեցնի այնպիսի փաստաբանական գաղտնիքի, ծառայողական տեղեկատվության կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման, որը համարվում է գաղտնի հաղորդակցություն փաստաբանի կամ իրավաբանական ծառայություններ մատուցող անձի և հաճախորդի միջև, և որն իրականացվել է իրավաբանական խորհրդատվություն կամ ներկայացուցչություն հայցելու, տրամադրելու կամ ապահովելու նպատակով, դ. հայցվող գաղտնի տեղեկության տրամադրումը կարող է ծանր հետևանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության համար, ներառյալ՝ հանգեցնել «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական կամ ծառայողական գաղտնիքի տրամադրման. 2. Սույն գլխով նախատեսված գործերով գործն ըստ էության լուծող դատական ակտը բովանդակում է սույն օրենսգրքով դատական ակտի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև հայցվող տեղեկատվության տրամադրման ձևը և ժամկետները. 3. Վարչական դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 5 օր հետո: |
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 222.23 4. Վարչական դատարանը դատական ակտը ուղարկում է հարկային մարմին և այդ մասին ծանուցում այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը, բացառությամբ այն դեպքի, երբ հարկային մարմինը դիմումում նշել է անձին կամ անձանց չծանուցելու անհրաժեշտության վերաբերյալ՝ հայտնելով, որ դա կարող է խոչընդոտել օտարերկրյա իրավասու մարմնի կողմից իր գործառույթների հաջող իրականացումը, և երաշխավորելով, որ՝ 1) հարկային մարմինը օտարերկրյա իրավասու մարմին ներկայացնելու է պահանջ՝ ծանուցումը բացառող հանգամանքները վերանալուց հետո ողջամիտ ժամկետում դատական ակտը անձին կամ անձանց հասանելի դարձնելու վերաբերյալ, 2) դատական ակտը կայացնելու օրվանից երկու տարին լրանալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, հարկային մարմինը դատական ակտն ուղարկելու է այն անձին կամ անձանց, որոնց վերաբերյալ կայացվել է դատական ակտը. 5. Այն անձը, որի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին կայացվել է որոշում, կարող է բողոքարկել այդ դատական ակտը սույն օրենսգրքի 22-րդ գլխով սահմանված կարգով. 6. Վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ և գործը քննում է տասնօրյա ժամկետում: Վերաքննիչ դատարանը գործը քննում է միանձնյա՝ գրավոր ընթացակարգով: Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով դիմումը բավարարելու կամ մերժելու մասին կայացված որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վերաքննիչ դատարանի դատական ակտը հրապարակվում է դռնփակ նիստում: |