FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  271

Վարույթին ներգրավված անձանց ներկայությունը դատական նիստին.
1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված բոլոր անձինք պարտավոր են ժամանակին ներկայանալ դատական նիստին՝ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև լիազորությունը հաստատող փաստաթուղթ.
2. Հարգելի պատճառով դատական նիստին ներկա լինելու հնարավորություն չունեցող անձը պարտավոր է նախապես և պատշաճ կարգով դատարանին տեղեկացնել իր ներկայանալու անհնարինության և դրա պատճառների մասին.
3. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած անձի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված դատավարական սանկցիաներ` հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով.
3.1. Դատական վարույթին ներգրավված և պատշաճ ծանուցված անձանց բացակայությունը խոչընդոտ չէ առաջին ատյանի կարգով իրականացվող վարույթում խափանման միջոցի հարցի քննարկման դատական նիստն անցկացնելու համար, եթե դատարանն այլ բան չի որոշում.
4. Վերդիկտի և դատավճռի հրապարակման դատական նիստին վարույթին ներգրավված անձանց ներկայությունը պարտադիր չէ, բացառությամբ անազատության մեջ պահվող մեղադրյալի: