Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ article 9 Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը. 1. Հայաստանի Հանրապետության վարչապետը ի պաշտոնե հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նախագահ. 2. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում է առաջարկություններ և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ընթացք տալու նպատակով: Դրանք են` 1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման, ՌԱՀ-ի զարգացման և գործունեության վերաբերյալ. 2) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների գործունեության վերաբերյալ. 3) ռազմական կարիքների համար պետական պատվերների հաստատման և փոփոխման վերաբերյալ. 4) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցման պայմանների և կարգի վերաբերյալ՝ ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի. 5) ռազմական կարիքների համար պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ. 3. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն իրեն կից ունի ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ, որը մշտապես գործող մարմին է և ուսումնասիրում է գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերը, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված բոլոր առաջարկություններն ու համապատասխան եզրակացությամբ ներկայացնում ռազմարդյունաբերական հանձնաժողովին. 4. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի կանոնադրությունն ու կազմը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը. 5. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի նախագահին նշանակում է Հայաստանի Հանրապետության վարչապետը. 6. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովն ապահովում է ՌԱՀ-ի խնդիրների իրականացումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |