Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 ԱԿՈՒՄԲԻ ՓՈԽԱԴԱՐՁ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ. 1. Ակումբի տարեկան գործունեության ծրագրի բաղկացուցիչ մասն է ակումբի փոխադարձ օգնության տարեկան ծրագիրը: Փոխադարձ օգնության տարեկան ծրագրի համար ակումբի անդամները պայմանագրի համաձայն կատարում են միանվագ կամ պարբերական վճարներ: Վճարների մեծությունը սահմանվում է` հաշվի առնելով ֆինանսական փոխադարձ օգնության անբաժանելի պահուստում առկա միջոցների մնացորդը: Ակումբի անդամների փոխադարձ օգնության համար անհրաժեշտ միջոցները կուտակվում են ակումբի համատեղ սեփականություն հանդիսացող ֆինանսական փոխադարձ օգնության պահուստում: Ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները, անկախ տարեկան ծրագրում նախատեսված օգնությունների տրամադրման ժամկետից, մնում են այդ պահուստում և կարող են ծախսվել միայն փոխադարձ օգնության կանոններով և տարեկան ծրագրերով սահմանված վճարումների համար. 2. Փոխադարձ օգնության վճարի և ակումբի ներդրումային պարտադիր վճարի հարաբերակցությունը սահմանվում է խորհրդի որոշմամբ: Առանձին դեպքերում ընդհանուր ժողովի որոշմամբ ֆինանսական փոխադարձ օգնության վճարների աղբյուր կարող են հանդիսանալ ակումբի անդամների բաժնային ներդրումները. 3. Ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի ազատ միջոցները կարող են ուղղվել ակումբի անդամներին տրվող փոխառություններին. 4. Միևնույն ֆինանսական փոխադարձ օգնության կանոններով և տարեկան ծրագրով գործող ակումբները կարող են ֆինանսական փոխադարձ օգնության պահուստի միջոցները կենտրոնացնել Ակումբների միության ֆինանսական փոխադարձ օգնության ընդհանուր պահուստում. 5. Ակումբի տարեկան փոխադարձ օգնության ծրագրով սահմանվում են` ա) տվյալ տարում ֆինանսական փոխադարձ օգնության ենթակա դեպքերի տեսակները. բ) ֆինանսական փոխադարձ օգնության ենթակա առանձին դեպքերի համար տրվելիք օգնությունների նվազագույն և առավելագույն չափերը. 6. Ակումբները ֆինանսական փոխադարձ օգնության առարկա չեն կարող հանդիսանալ բնական տարերային աղետներից, այդ թվում` գյուղատնտեսական մշակաբույսերին վնաս պատճառած բնական տարերային աղետներից (ցրտահարություն, կարկուտ և այլն), գյուղատնտեսական կենդանիներին վնաս պատճառած համաճարակային հիվանդություններից առաջացած կորուստներն ու վնասները: |