Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 34 Վիճակագրական տեղեկություններ տրամադրողների և պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց պատասխանատվությունը. 1. Պաշտոնական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է վարչական կամ քրեական պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով. 2. Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով. 3. Պաշտոնական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց գործողությունները կարող են բողոքարկվել օրենքով սահմանված կարգով: |