Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 Կառավարիչը. 1. Կառավարիչը կարող է ստեղծվել միայն բաժնետիրական ընկերության կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կազմակերպական-իրավական ձևով. 2. Կառավարիչը ստեղծվում է ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար և չի կարող իրականացնել որևէ այլ գործունեություն, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ, 5-րդ, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ մասերով նախատեսված ծառայությունների: Կառավարիչը կարող է իրականացնել ոչ հրապարակային ֆոնդի կառավարման գործունեություն՝ առանց սույն օրենքի 8.1-ին հոդվածով սահմանված թույլտվության. 3. Կառավարիչը կենսաթոշակային ֆոնդի կառավարման գործունեության իրականացման համար, բացի ֆոնդի կառավարման գործունեության լիցենզիայից, սույն օրենքով սահմանված կարգով պետք է ստանա նաև համապատասխանաբար կամավոր կամ պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն: Ընդ որում, պարտադիր կենսաթոշակային ֆոնդի կառավարման թույլտվություն ստացած կառավարչի կողմից կամավոր կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործունեություն իրականացնելու համար լրացուցիչ թույլտվություն չի պահանջվում. 4. Սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում կառավարիչը ֆոնդի կառավարման գործունեության հետ կարող է մատուցել նաև «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված արժեթղթերի փաթեթի կառավարում. 5. Սույն օրենքով սահմանված կարգով համապատասխան թույլտվություն ստանալու դեպքում կառավարիչը, որպես լրացուցիչ ծառայություններ, կարող է մատուցել` 1) «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված խորհրդատվության տրամադրում և (կամ) 2) փայերի կամ ֆոնդի բաժնետոմսերի պահառություն. 5.1. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրել լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 2-5-րդ մասերով նախատեսված գործունեությանը՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 5.2. Կառավարիչն իրավունք ունի մատուցելու «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կամ 8-րդ կետով սահմանված համապատասխանաբար կրիպտոակտիվների փաթեթի կառավարման կամ կրիպտոակտիվների հետ կապված խորհրդատվության տրամադրման ծառայություններ՝ «Կրիպտոակտիվների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով. 5.3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կառավարիչներին թույլատրելու լրացուցիչ գործունեության այնպիսի տեսակներ, որոնք սերտորեն առնչվում են սույն հոդվածի 5.2-րդ մասով նախատեսված ծառայություններին՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ: 7. Սույն հոդվածի 3-րդ կամ 4-րդ կամ 4-րդ և 5-րդ կամ 5.2-րդ կամ 5.3-րդ մասերով նախատեսված ծառայությունները մատուցելիս կառավարչի վրա տարածվում են այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված պահանջները, բացառությամբ լիցենզավորման պահանջի. 8. Կառավարիչն իրավունք չունի իր անվանման մեջ ապակողմնորոշող այնպիսի բառեր օգտագործելու, որոնք կարող են թյուր ենթադրության տեղիք տալ տվյալ կառավարչի ֆինանսական վիճակի կամ իրավական կարգավիճակի կամ իրականացվող գործունեության վերաբերյալ. 9. Արգելվում է Կենտրոնական բանկում համապատասխան լիցենզիա չունեցող անձանց (բացառությամբ սույն օրենքով սահմանված ոչ հրապարակային ֆոնդի կառավարման թույլտվություն ունեցող անձանց) կողմից «ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառակապակցության, դրա հոլովված ձևերի, օտար լեզվով այդ բառերի հայերեն տառադարձությունների, թարգմանությունների կամ դրանց զուգորդությունների օգտագործումը իրենց անվան մեջ, գովազդներում, հրապարակային օֆերտայում կամ որևէ կերպ աջակցելը գովազդելուն, եթե «ներդրումային ֆոնդի կառավարիչ» բառակապակցության կամ դրա ածանցյալների օգտագործման իմաստից չի բխում, որ խոսքը չի վերաբերում սույն օրենքով սահմանված ֆոնդի կառավարման գործունեությանը, և եթե նման օգտագործման իրավունքը չի վերապահվել օրենքով կամ միջազգային պայմանագրով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 52 10. Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով կառավարչի համար սահմանված նորմերը տարածվում են նաև օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված մասնաճյուղերի վրա, բացառությամբ այն դեպքերի, երբ այլ բան է սահմանված սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով, կամ իրավական նորմի էությունից ակնհայտորեն բխում է, որ խոսքը չի կարող վերաբերել օտարերկրյա կառավարչի` Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծած մասնաճյուղին: |