Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 Անցումային դրույթներ. 1. Հասարակության և պետության կարիքների համար օտարման ենթակա բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ մինչև 2007 թվականի հունվարի 1-ը գույքային իրավունքներ ունեցողներ են համարվում նաև բնակարանի կամ բնակելի տան նկատմամբ դատարանի վճռով բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձինք, ինչպես նաև տվյալ բնակարանում կամ բնակելի տանը մինչև 1999 թվականի հունվարի 1-ը հաշվառված անձինք. 2. Եթե մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը պետական կարիքների համար սեփականությունը վերցնելու մասին կառավարության որոշումն ընդունվելուց հետո տվյալ հողամասը վերցնելու կամ այդ հողամասի մասով հողհատկացում կատարելու մասին կայացվել է որոշում, և օտարվող սեփականատերն ընդունել է կառավարության սահմանած կարգով տրված գնային առաջարկը, կամ կնքվել է տվյալ սեփականության օտարման մասին պայմանագիր, ապա տվյալ սեփականության օտարման դիմաց փոխհատուցումը կատարվում է կառավարության սահմանած փոխհատուցման կարգով կամ կնքված սեփականության օտարման մասին պայմանագրին համապատասխան: 2006 թ. դեկտեմբերի 12ԵրևանՀՕ-185-Ն |