Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 Օրենքն ուժի մեջ մտնելը և այլ դրույթներ. 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից. 2. Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերն ընդունվում են Ծառայության պետի նշանակումից հետո՝ իննամսյա ժամկետում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերի: Սույն օրենքից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի բացակայության դեպքում Ծառայությունն իր լիազորություններն իրականացնում է միայն օրենքով սահմանված կարգավորումների շրջանակում. 3. Ծառայության պետը պաշտոնի նշանակվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայության անձնակազմի քանակը, կանոնադրությունը, անվանացանկը, հաստիքացուցակը և կառուցվածքը. 4. Ծառայության պետը սույն հոդվածի 3-րդ մասում նշված ենթաօրենսդրական իրավական ակտերը հաստատվելուց հետո՝ եռամսյա ժամկետում, վարչապետի հաստատմանն է ներկայացնում Ծառայությունում ծառայության անցնելու համար թեկնածուների ընտրության, ուսումնասիրման կարգը, ինչպես նաև նրանց ներկայացվող մասնագիտական (այդ թվում՝ օտար լեզվի իմացության), ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված և այլ պահանջներ. 5. Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմնի կողմից արտաքին հետախուզական գործունեության իրականացման իրավասությունը դադարում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո. 6. Սույն հոդվածի 5-րդ մասում նշված իրավակարգավորումն ուժի մեջ մտնելուց հետո սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված մարմինը շարունակում է իրականացնել հետախուզական գործունեություն բացառապես իր կանոնադրությամբ վերապահված լիազորությունների շրջանակներում: |