Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ article 49 Արժութային կարգավորում. 1. Կենտրոնական բանկը սահմանում է արտարժութային գործառնությունների իրականացման, արտարժույթի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքի որոշման, արտարժույթի առք ու վաճառքի գործառնությունների լիցենզավորման կարգը. 2. Կենտրոնական բանկն իրավունք ունի` ա) սահմանել արժութային գործառնությունների իրականացման կարգն ու պայմանները, ընդունել արժութային գործառնությունները կարգավորող որոշումներ և կանոններ. բ) հսկել և կարգավորել արժութային գործառնություններ իրականացնող բանկերի գործունեությունը. գ) սահմանել արժութային բանկերի, ներդրումային ընկերությունների, կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրողների, արտարժույթի տնօրինման նորմատիվը. դ) սահմանել հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի որոշման մեթոդները. ե) իրականացնել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ: |