FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

article  39

Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը.
1. Բյուջեների ծախսերը և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները (այսուհետ` ծախսերը) դասակարգվում են ըստ`
    ա) պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների.
    բ) գերատեսչական բաշխվածության.
    գ) ծախսերի տնտեսագիտական բովանդակության.
    դ) տարածքային բաշխվածության.
    ե) ծրագրերի.
2. Բյուջեների ծախսերի գործառական (ֆունկցիոնալ) դասակարգումը պետական, տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական գործառույթների իրականացման ֆինանսավորման ուղղություններն արտահայտող բյուջետային ծախսերի խմբավորումն է.
3. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումը ծախսերի խմբավորումն է` դրանց տնտեսական բովանդակությանը համապատասխան.
4. Բյուջեների ծախսերի տնտեսագիտական դասակարգումն ունի հետևյալ կառուցվածքը`
    ա) ընթացիկ ծախսեր.
    բ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնություններ: 5. Բյուջեների ընթացիկ ծախսերն են՝
    ա) աշխատանքի վարձատրությունը.
    բ) ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը.
    գ) տոկոսավճարները.
    դ) սուբսիդիաները.
    ե) դրամաշնորհները (ներառյալ` դոտացիաները և սուբվենցիաները).
    զ) սոցիալական նպաստները և կենսաթոշակները.
    է) այլ ընթացիկ ծախսեր. 6. Ոչ ֆինանսական ակտիվների գծով գործառնություններն են`
    ա) ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը.
    բ) ոչ ֆինանսական ակտիվների օտարումից միջոցների ստացումը: 8. Բյուջեների ծախսերի գերատեսչական դասակարգումը ծախսերի, խմբավորումն է` ըստ բյուջետային միջոցների անմիջական ստացողների` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների գերատեսչական կառուցվածքների.
9. Բյուջեների ծախսերի տարածքային դասակարգումը բյուջետային ծախսերի խմբավորումն է` ըստ հանրապետության վարչատարածքային միավորների` մարզերի և համայնքների.
10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների՝ սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների: