FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  66

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎԸ.
1. Ժողովն Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն է: Ընկերությունը պարտավոր է ամեն տարի գումարել բաժնետերերի տարեկան ժողով: Առաջին տարեկան ժողովը գումարվում է առաջին ֆինանսական տարվա ավարտից հետո: Տարեկան ժողովը գումարվում է կանոնադրությամբ սահմանված ժամկետներում, բայց ոչ ուշ, քան Ընկերության հերթական ֆինանսական տարվա ավարտից հետո` վեց ամսվա ընթացքում: Տարեկան ժողովից բացի գումարվող ժողովները համարվում են արտահերթ: Արտահերթ ժողովները գումարվում են անհետաձգելի հարցերի քննարկման համար.
2. Ժողովի անցկացման տարին, ամիսը, ամսաթիվը և կարգը, ինչպես նաև բաժնետերերին ժողովի անցկացման մասին ծանուցման կարգը, բաժնետերերին տրամադրվող նյութերի ցանկը սահմանում է խորհուրդը` սույն օրենքի պահանջներին համապատասխան: