FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  125

Շահութահարկի դրույքաչափերը.
1. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի (մշտական հաստատությանը վերագրվող եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի մասով) հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 18 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ և 3.1-ին մասերով սահմանված դեպքերի: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները վերագրվում են մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում, որպես եկամուտ ստացող, մշտական հաստատությունը նշված չլինելու հանգամանքից.
2. Հայաստանի Հանրապետությունում հաշվառված, կանոնները գրանցած ներդրումային ֆոնդերի (բացառությամբ կենսաթոշակային ֆոնդերի և երաշխիքային ֆոնդերի), ինչպես նաև «Ակտիվների արժեթղթավորման և ակտիվներով ապահովված արժեթղթերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա ստեղծված արժեթղթավորման հիմնադրամի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 0.01 տոկոս դրույքաչափով.
3. Օրենսգրքի 55-րդ գլխով սահմանված՝ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը գործունեության այդ տեսակների մասով (անկախ գործունեության տեսակների քանակից) շահութահարկը վճարում են ամսական հինգ հազար դրամի չափով, որը նրանց համար գործունեության այդ տեսակների մասով համարվում է շահութահարկի գծով վերջնական հարկային պարտավորություն։ Սույն մասի կիրառության իմաստով՝
    1) այն հարկ վճարողը, որը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  125

ա. որևէ օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,
    բ. որևէ օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա հայտարարության մեջ նշված՝ գործունեությունը դադարեցնելու օրվանից (բայց ոչ շուտ, քան գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում.
    2) եթե նոր հաշվառված անհատ ձեռնարկատերը մինչև հաշվառման օրվան հաջորդող օրվա ավարտը հարկային մարմին է ներկայացրել հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն՝
    ա. հաշվառման օրվանից սկսած՝ անորոշ ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև գործունեությունը վերսկսելու մասին հարկային մարմնի հաստատած ձևով ներկայացվող հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրը (բայց ոչ շուտ, քան գործունեությունը վերսկսելու մասին հայտարարություն ներկայացնելու օրը) ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում,
    բ. հաշվառման օրվանից սկսած՝ որոշակի ժամկետով գործունեությունը դադարեցնելու մասին, ապա այդ օրվանից մինչև հայտարարության մեջ նշված` գործունեությունը վերսկսելու օրն ընկած ժամանակահատվածում ներառվող ամբողջական ամիսների համար սույն մասով սահմանված չափով շահութահարկ չի հաշվարկում և չի վճարում:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  125

3.1. Հարկման ընդհանուր համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է 23 տոկոս դրույքաչափով.
4. Առանց մշտական հաստատության Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
    1) ապահովագրական հատուցումների, վերաապահովագրական վճարների և փոխադրման (ֆրախտի) դիմաց ստացված եկամուտների մասով՝ հինգ տոկոս.
    2) պասիվ եկամուտների մասով՝ տասը տոկոս, բացառությամբ սույն մասի 3.1-ին և 4-րդ կետերով սահմանված դեպքերի. 3.1) շահաբաժինների մասով՝ հինգ տոկոս.
    4) արժեթղթերի օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ զրո տոկոս, իսկ այլ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների օտարումից ստացվող ակտիվների արժեքի հավելաճի մասով՝ 18 տոկոս.
    5) Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող՝ սույն մասի 1-4-րդ կետերում չնշված այլ եկամուտների մասով՝ 20 տոկոս.
5. Եթե մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, ապա այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազայի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերով: Օրենսգրքի կիրառության իմաստով՝ համարվում է, որ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի եկամուտները չեն վերագրվում մշտական հաստատությանը, եթե այդ եկամուտները հիմնավորող հաշվարկային փաստաթղթերը դուրս չեն գրվել մշտական հաստատության կողմից՝ անկախ մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և գործարքի մյուս կողմի միջև կնքված պայմանագրերում մշտական հաստատությունը որպես եկամուտ ստացող նշված լինելու հանգամանքից:
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  125

6. Ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի կողմից Կառավարության սահմանած հարկման հատուկ ազատական համակարգեր ունեցող երկրներում (աշխարհագրական տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպություններից ապրանքների ձեռքբերման համար այդ երկրներում (տարածքներում) գրանցված (հաշվառված) կազմակերպությանը կատարված կանխավճարների դիմաց արդյունքը կանխավճարի կատարման օրվան հաջորդող 365 օրվա ընթացքում չստացվելու դեպքում կատարված կանխավճարը դրա կատարման օրվան հաջորդող 366-րդ օրն այդ կազմակերպության համար համարվում է Հայաստանի Հանրապետության աղբյուրներից ստացվող այլ եկամուտ, որի նկատմամբ շահութահարկը հաշվարկվում է սույն հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետով սահմանված դրույքաչափով: