Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 5
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 16 Հակակոռուպցիոն կոմիտեում պաշտոնի նշանակելու պայմանները. 1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն հինգ տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող անձը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի բարձրագույն կամ գլխավոր խմբերի պաշտոն կամ ունի դատավորի, դատախազի, քննիչի կամ փաստաբանի կամ հակակոռուպցիոն ոլորտում քաղաքականության մշակման կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում գործունեության առնվազն չորս տարվա ստաժ կամ տվյալ պաշտոններում առնվազն չորս տարվա ընդհանուր՝ իրար փոխլրացնող ստաժ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 16 3. Հակակոռուպցիոն կոմիտեի վարչության պետ և նրա տեղակալ, այդ թվում՝ տարածքային վարչության պետ, վարչության պետի տեղակալ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն չորս տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող վարչության ղեկավար կամ նրա տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն հինգ տարվա ստաժ ունեցող անձը. 4. Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր կամ առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երեք տարվա ստաժ։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 16 5. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետ, հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի գլխավոր խմբի կամ վերջին երկու տարին առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն երկու տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավար կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն չորս տարվա ստաժ ունեցող անձը. 6. Հակակոռուպցիոն կոմիտեի բաժնի պետի տեղակալ, հակակոռուպցիոն կոմիտեի ավագ քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և որը մինչև նշանակումն զբաղեցրել է քննչական մարմնի առաջատար խմբի պաշտոն կամ ունի դատախազի, քննիչի կամ փաստաբանի առնվազն 1.5 տարվա ստաժ։ Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող բաժնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել նաև իրավաբանական կրթություն չունեցող, հետաքննիչի կամ օպերատիվ-հետախուզական գործունեության առնվազն երեք տարվա ստաժ ունեցող անձը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 16 7. Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչ կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի իրավագիտության բակալավրի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ օտարերկրյա պետությունում ձեռք է բերել դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան կամ համապատասխան աստիճան, որի ճանաչումն ու համարժեքության հաստատումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են օրենքով սահմանված կարգով, և ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական աշխատանքային ստաժ. 8. Հակակոռուպցիոն կոմիտեի ավագ օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի առնվազն մեկ տարվա օպերատիվ-հետախուզական գործունեության կամ առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 12.1-ին մասերի). 9. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերլիազոր կարող է նշանակվել սույն օրենքի 15-րդ հոդվածի պահանջները բավարարող այն անձը, որն ունի մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ (բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ և 12.1-ին մասերի). 10. Հակակոռուպցիոն կոմիտեի ինքնավար պաշտոնները համալրվում են սույն օրենքով սահմանված կարգով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 16 11. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնները համալրվում են հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի սահմանած կարգով և պայմաններով անցկացվող մրցույթի արդյունքների հիման վրա: Բացառությամբ սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերի, օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման նպատակով անցկացվող մրցույթը պարտադիր պետք է ներառի բարեվարքության ուսումնասիրության փուլը, որն անցկացվում է սույն օրենքի 17-րդ հոդվածի 10-րդ մասի 3-րդ կետով սահմանված կարգով: Օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող պաշտոնների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձինք ցուցակում ընդգրկվելուց հետո անցնում են վերապատրաստման դասընթաց: Վերապատրաստման դասընթացի անցկացման կարգը հաստատվում է ենթաօրենսդրական ակտով. 12. Հակակոռուպցիոն կոմիտեի այն պաշտոններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորելու, վերապատրաստելու, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը. 12.1. Հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման այն պաշտոնների, որոնց համար պահանջվում են պաշտոնի անձնագրով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների կամ տնտեսագիտության կամ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթներով պայմանավորված այլ բնագավառների հատուկ մասնագիտական գիտելիքներ և հմտություններ, մրցույթի անցկացման կարգը և սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, 16-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված պայմանները (պահանջները) սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը. 13. Սույն հոդվածի 12-րդ մասով նախատեսված դեպքերում տվյալ պաշտոնում նշանակումը կատարում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պաշտոնը թափուր մնալուց հետո՝ երեք ամսվա ընթացքում. 14. Հակակոռուպցիոն կոմիտեում թափուր պաշտոնի համար կարող է նշանակվել պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով: |