FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  70

Օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու ընդհանուր կարգը.
1. Շրջանառության մեջ դրված, ինչպես նաև առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները ներկայացվում են Աշխատակազմ դրա իրավասությունն ունեցող անձի պաշտոնական գրությամբ: Գրության ձևը, դրան կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև գրությանը ընթացք տալու կարգը սահմանվում են Աշխատակարգով.
2. Կառավարությունն իր առաջարկների հետ ներկայացնում է պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացությունը, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր.
3. Եթե Կառավարությունը պետական բյուջեի եկամուտների էական նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին եզրակացություն չի ներկայացնում, ապա համարվում է, որ նախագիծն այդ տեսքով էականորեն չի նվազեցնում պետական բյուջեի եկամուտները կամ ավելացնում ծախսերը.
3. Եթե պաշտոնական գրությունը կամ դրան կից ներկայացվող փաստաթղթերը Կանոնակարգով կամ Աշխատակարգով սահմանված պահանջներին՝
    1) չեն համապատասխանում և երեք աշխատանքային օրվա ընթացքում դրանց չի համապատասխանեցվում, ապա առաջարկներին ընթացք չի տրվում.
    2) համապատասխանում են, ապա Կանոնակարգով և Աշխատակարգով սահմանված կարգով առաջարկներին ընթացք է տրվում: