Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 118 Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը. 1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է` 1) ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ 2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո. 2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողները կամ միակ ծնողը նախազգուշացվում են գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին. 3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը. 4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով. 5. Ծնողների կամ միակ ծնողի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է դիմումով, որը կազմվում է երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում. 6. Դիմումների ձևերը հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 118 7. Ծնողները կամ միակ ծնողը կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը: |