Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 17 Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները վերադարձնելը. 1. Տեղական տուրքի և (կամ) տեղական վճարի և (կամ) ավել վճարված գումարները ենթակա են վերադարձման` տեղական տուրք և (կամ) վճար վճարողի կողմից համայնքի ղեկավարին ներկայացված դիմումի հիման վրա` դիմումը ներկայացնելուն հաջորդող 30 աշխատանքային օրվա ընթացքում. 2. Տեղական տուրքը և (կամ) վճարը ենթակա է վերադարձման, եթե` 1) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը. 2) տեղական տուրքը և (կամ) վճարը վճարվել է ավելի, քան հաշվարկվել է տուրք կամ վճար հաշվարկող պաշտոնատար անձի կողմից. 3) տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մերժվել է սույն օրենքով սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը (վավերացումը). 3. Տեղական տուրք և (կամ) վճար վճարողի գումարի վերադարձի վերաբերյալ դիմումը կարող է մերժվել գումարի չափի հիմնավորման անհրաժեշտ և բավարար հիմքերի բացակայության դեպքում: |