Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Թեմատիկ ստուգումների իրականացման կարգը. 1. Թեմատիկ ստուգումների համար հիմք են համարվում բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կառավարման խորհրդի հաստատած տարեկան ծրագիրը բնապահպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ու իրավաբանական կամ ֆիզիկական անձանց միջև կնքված` շրջակա միջավայրի պահպանության ու բնական ռեսուրսների բանական օգտագործման վերաբերյալ պայմանագիրը: Բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) և (կամ) բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումների իրականացման համար հիմք է հանդիսանում նաև հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում վճարողի ընդգրկված լինելը, անկախ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված լինելու հանգամանքից. 2. Հաստատված տարեկան ծրագրին համապատասխան` ստուգում իրականացնելու վերաբերյալ հրամանը կամ հանձնարարագիրը տալիս է բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարը. 3. Թեմատիկ ստուգումների ընթացքի և ժամկետների համար նախատեսված սահմանափակումները չեն տարածվում թեմատիկ ստուգումների ընթացքում հայտնաբերված խախտումների վերացման միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականների` ըստ ժամկետների կատարման նկատմամբ ստուգման ընթացքի և ժամկետի վրա, ինչպես նաև այն դեպքերի վրա, երբ բնապահպանական հարկով հարկման բազայի չափաքանակների (սահմանափակումների) կամ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակների (սահմանափակումների) ստուգումներն իրականացվում են այն վճարողների մոտ, որոնք ընդգրկված են հարկային մարմնի ստուգումների տարեկան ծրագրում. 4. Թեմատիկ ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն օրենքով սահմանված կարգով: |