Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏՈՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 56 Երրորդ անձանց առարկությունները. 1. Հայտի հրապարակման օրվանից հետո, բայց ոչ ուշ, քան մինչև հայտարկված գյուտի ըստ էության փորձաքննության արդյունքներով պետական լիազոր մարմնի կողմից որևէ որոշման կայացումը, ցանկացած երրորդ անձ կարող է պետական լիազոր մարմին առարկություն ներկայացնել տվյալ հայտով գյուտի արտոնագիր տալու դեմ` սույն օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով. 2. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկության մասին պետական լիազոր մարմինը ծանուցում է հայտատուին` դրա վերաբերյալ իր նկատառումները ծանուցագիրն ուղարկելու օրվանից՝ երկամսյա ժամկետում, ներկայացնելու առաջարկությամբ. 3. Սույն հոդվածի 1-ին մասի համաձայն ստացված առարկությունը և 2-րդ մասի համաձայն ներկայացված հայտատուի նկատառումները պետական լիազոր մարմինը հրապարակում է դրանց ստացման օրվանից հետո` մեկամսյա ժամկետում. 4. Սույն հոդվածի համաձայն ստացված առարկություններն ու հայտատուի նկատառումները հաշվի են առնվում տվյալ հայտի` սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով անցկացվող գյուտի ըստ էության փորձաքննության ընթացքում: |