Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 Անցումային դրույթներ. 1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները սույն օրենքով նախատեսված գրադարաններում ինտերնետ կապի միջոցով հանրային տեղեկություններին հասանելիությունն ապահովում են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը. 2. Պետական մարմինները պարտավոր են մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը ձեռնարկել համապատասխան միջոցներ իրենց պաշտոնական կայքէջերը սույն օրենքից բխող պահանջներին համապատասխանեցնելու համար. 3. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող ու սույն օրենքով նախատեսված պետական տեղեկատվական համակարգի հետ անհամատեղելի տվյալների շտեմարանների գործունեությունը ենթակա է դադարեցման սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 4. Տվյալների շտեմարանները, որոնք կրկնում են տվյալների այլ շտեմարաններ կամ հավաքում կամ պահպանում միմյանց փոխլրացնող ու փոխկապակցված տվյալներ, պետք է միաձուլվեն կամ համապատասխանեցվեն սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում. 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալների շտեմարանների պահպանման կամ սպասարկման համար կնքված պայմանագրերը շարունակում են իրենց գործողությունը մինչև այդ պայմանագրերով սահմանված ժամկետի ավարտը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված տվյալների շտեմարանների համար կնքված պայմանագրերի, որոնք կարող են գործել մինչև այդ մասերում նշված ժամկետի ավարտը. 6. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ստեղծված և գործող տվյալների շտեմարանների՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանության գնահատման և պետական տեղեկատվական համակարգին միացման կարգը մշակում և Կառավարության հաստատմանն է ներկայացնում Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված գնահատումն իրականացնում է Ինքնավար մարմինը. 7. Իրենց լիազորությունների շրջանակում գործող իրավական ակտերի համապատասխանեցումը սույն օրենքին, ինչպես նաև սույն օրենքից բխող իրավական ակտերը, այդ թվում՝ տվյալների շտեմարանների վերաբերյալ, համապատասխան մարմինները պարտավոր են ընդունել մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 26 8. Սահմանել, որ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նույնականացման ազգային համակարգի, տվյալների անվտանգ փոխգործելիության և կիբեռանվտանգության ենթակառուցվածքների ներդրման և զարգացման նպատակով ստեղծված «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամի ֆինանսավորումը շարունակվելու է իրականացվել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի միջոցների հաշվին սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից մինչև Ինքնավար մարմնի ստեղծումն ու ամբողջական ձևավորումը (սույն օրենքից և այլ օրենքներից բխող բոլոր ենթաօրենսդրական նորմատիվ, ներքին ու անհատական իրավական ակտերի ընդունումը և ուժի մեջ մտնելը), բայց ոչ ավելի, քան 2026 թվականը ներառյալ: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. դեկտեմբերի 24 Երևան ՀՕ-443-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 դեկտեմբերի 2025 թվական: |