FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումները և այդ ընթացքում անվտանգության ապահովման պահանջները.
1. Ճանապարհային երթևեկության անվտանգության և ճանապարհների թողունակության բարձրացման նպատակով ճանապարհային երթևեկության կազմակերպման միջոցառումներն օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները և ճանապարհը տնօրինող այլ անձինք.
2. Արգելվում է ի վնաս ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի, ճանապարհների թողունակության բարձրացման և ճանապարհային երթևեկության կազմակերպման այլ միջոցառումների իրականացումը.
3. Ճանապարհային երթևեկության անվտանգության համար իրական սպառնալիքի առաջացման դեպքում ճանապարհը տնօրինողը կամ սահմանված կարգով սպասարկողը դրա մասին անհապաղ տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը և շահագրգիռ այլ մարմինների, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներով և հանրության մատչելի այլ ձևերով` հանրությանը: