FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  41

Տեսչական մարմնի իրավասությունները հողերի օգտագործման և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնելիս.
1. Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում`
    1) հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ.
    2) հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
    3) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` հողային հարաբերությունների բնագավառում իրականացվող գործունեության նկատմամբ.
    4) նոր հողերի յուրացման նկատմամբ.
2. Տեսչական մարմնի ղեկավարն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կարող է տալ պարտադիր կատարման ցուցումներ, նշանակել վարչական տույժեր, ինչպես նաև հաղորդումներ ներկայացնել իրավասու մարմիններ` հողային օրենսդրության պահանջները խախտողներին օրենքով նախատեսված պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ: