FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  272

Մեղադրյալի մասնակցությունը դատական նիստին և նրա չներկայանալու հետևանքները.
1. Մեղադրյալի մաuնակցությունը դատական նիստին պարտադիր է, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի: Եթե այլ դեպքերում մեղադրյալը դատական նիստին չի ներկայանում, ապա դատալսումները հետաձգվում են.
2. Դատական նիստին առանց հարգելի պատճառի չներկայացած մեղադրյալի նկատմամբ դատարանի որոշմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ հետագա դատական նիստերին նրա ներկայությունն ապահովելու նպատակով.
3. Դատական նիստն առանց մեղադրյալի մասնակցության կարող է անցկացվել սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 4-րդ կամ 5-րդ մասով, 271-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում.
4. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի վերաբերյալ վարույթով դատական նիստը դատարանի որոշմամբ անցկացվում է մեղադրյալի բացակայությամբ, եթե վերջինս նախնական դատալսումների ընթացքում նման միջնորդություն է ներկայացրել։ Դատարանը կարող է առանձին դատական նիստին կամ առանձին վարութային գործողությանը մեղադրյալի մասնակցությունը պարտադիր համարել.
5. Դատական նիստը չի կարող անցկացվել մեղադրյալի բացակայությամբ, եթե նա չունի պաշտպան կամ միջնորդությունը ներկայացրել է առանց պաշտպանի հետ խորհրդակցելու։