Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 ՍՊԱՌՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԻ (ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ) ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ. 1. Կատարված աշխատանքում (մատուցված ծառայությունում) թերությունների հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի իր ընտրությամբ պահանջել` ա) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների անհատույց վերացում. բ) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի համապատասխան իջեցում. գ) համանման նյութից նույն որակով մեկ այլ իրի անհատույց պատրաստում կամ կրկնական աշխատանքի կատարում: Ընդ որում, սպառողը պարտավոր է վերադարձնել կատարողի կողմից նրան նախօրոք տրված իրը. դ) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների` իր ուժերով վերացման ծախսերի հատուցում: Թերությունների անհատույց վերացման, այլ իրի պատրաստման կամ կրկնական աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) մասին սպառողի պահանջները կարող են ուղեկցվել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գնի իջեցման մասին պահանջով: Սպառողն իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը և պահանջել վնասների լրիվ հատուցում, եթե նշված պայմանագրով սահմանված ժամկետում կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունները կատարողը չի վերացրել: Սպառողը նաև իրավունք ունի լուծել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագիրը, եթե նա կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) մեջ հայտնաբերել է էական խախտումներ կամ պայմանագրի պայմաններից այլ էական շեղումներ: Սպառողն իրավունք ունի պահանջել աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) թերությունների հետ կապված իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում: Վնասները հատուցվում են սպառողի համապատասխան պահանջների բավարարման համար սահմանված ժամկետներում. 2. Աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծման դեպքում սպառողին վերադարձված կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) գինը, ինչպես նաև աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի իջեցման ժամանակ հաշվի առնված գինը որոշվում է սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 27 3. Սույն հոդվածի 1-ին կետով սահմանված պահանջները կարող են ներկայացվել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման ժամանակ թերությունների հայտնաբերման դեպքում կամ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընթացքում, իսկ աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) ընդունման ժամանակ թերությունների հայտնաբերման անհնարինության դեպքում` երաշխիքային ժամկետի ընթացքում, կամ երաշխիքային ժամկետի բացակայության դեպքում` կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման օրից սկսած` վեց ամսվա ընթացքում. 4. Կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) կատարողի մեղքով թույլ տրված էական խախտումների բացահայտման դեպքում սպառողն իրավունք ունի կատարողին ներկայացնել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների անհատույց վերացման մասին պահանջ` աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) համար կատարողի սահմանած երաշխիքային ժամկետի ավարտից կամ սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամկետների ավարտից հետո: Սպառողի նշված պահանջը կարող է ներկայացված լինել կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) սահմանված ծառայության ժամկետի ընթացքում կամ կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ընդունման օրից` տասը տարվա ընթացքում, եթե կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) ծառայության ժամկետ սահմանված չէ: Եթե տվյալ պահանջը սույն օրենքի 28-րդ հոդվածով սահմանված ժամկետում չի բավարարվում, ապա սպառողն իր ընտրությամբ իրավունք ունի պահանջել` ա) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) գնի համապատասխան իջեցում. բ) կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) թերությունների` իր ուժերով վերացման ծախսերի հատուցում. գ) աշխատանքի կատարման (ծառայության մատուցման) պայմանագրի լուծում և վնասների հատուցում: |