FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳԵՆԵՏԻԿՈՐԵՆ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Անցումային դրույթներ.
1. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ և 5-րդ մասերով սահմանված՝ գիտահետազոտական կազմակերպությունների կողմից գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման պահանջների, լաբորատոր փորձաքննության ենթակա բույսերի տեսակների ցանկը, գիտահետազոտական, փորձացուցադրական նպատակներով գործածվող ԳՁՕ-ների փորձանմուշների և ստացվող նմուշների գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների ավարտից հետո դրանց ոչնչացման մասին կարգը, 7-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ԳՁՕ-ների գործածության հետևանքով շրջակա միջավայրին, մարդու առողջությանը, գյուղատնտեսական նշանակության հողերին սպառնացող վտանգների կանխման և հասցված վնասների վերացմանն ուղղված միջոցառումների պետական ծրագրի ընդունումը, մեկուսացված համակարգին ներկայացվող տեխնիկական և մեթոդական պահանջները, գիտահետազոտական, փորձացուցադրական աշխատանքների համար ԳՁՕ-ների ներմուծման, արտահանման և ոչնչացման կարգը, մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածության և կենսաանվտանգության ապահովման կարգը սահմանելու մասին Կառավարության որոշումներն ընդունվում են սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում.
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերով սահմանված՝ մեկուսացված համակարգում ԳՁՕ-ների գործածման յուրաքանչյուր գործընթացի մշտադիտարկման չափանիշներն ու կարգը, մշտադիտարկման մեթոդներն ու ուղեցույցները, մշտադիտարկման իրականացման նպատակով ԳՁՕ-ների հարցերով փորձագիտական խմբի հաստատումը, փորձագիտական խմբի ձևավորման կարգը, իրավասությունները, պարտականությունները սահմանող իրավական ակտն ընդունում է լիազոր մարմինը՝ սույն օրենքի պաշտոնական հրապարակումից հետո՝ վեց ամսվա ընթացքում։ Հանրապետության նախագահ Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2023 թ. փետրվարի 8 Երևան ՀՕ-11-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 փետրվարի 2023 թվական: