FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30

Սույն բաժնի դրույթներից բացառությունները. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում՝
    1) ապահովագրական ընկերությունների և ապահովագրական ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով սահմանված դեպքերում և կարգով ապահովագրական ընկերությունների կողմից մատուցվող ներդրումային ծառայությունների վրա.
    2) այն ընկերությունների վրա, որոնք ներդրումային ծառայություններ են մատուցում միայն նույն խմբին պատկանող իրավաբանական անձանց, կամ որոնց կողմից մատուցվող ներդրումային ծառայությունները սահմանափակվում են միայն նույն խմբի ընկերությունների կողմից իրենց աշխատակիցների կամ ղեկավարների համար թողարկված արժեթղթերի կառավարմամբ.
    3) այն ընկերության վրա, որը մատուցում է միայն սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ներդրումային ծառայությունը բացառապես ներդրումային ծառայություններ մատուցող անձին, և որը, ներդրումային ծառայությունների մատուցման հետ կապված, իրավասություն չունի տիրապետելու հաճախորդի միջոցները.
    4) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի գործունեությունը կարգավորող օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում և կարգով ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն իրականացնող ապահովագրական ընկերությունների Բյուրոյի կողմից Երաշխավորման ֆոնդի միջոցների կառավարման վրա.
    5) ներդրումային ծառայություններ մատուցող անձ չհամարվող անձի կողմից «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված Երաշխիքային ֆոնդի միջոցների կառավարման վրա.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  30

7) այն անձանց վրա, որոնք արժեթղթերով գործարքներ են կատարում իրենց հաշվին կամ հաճախորդներին մատուցում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ կետի «է» ենթակետով նախատեսված ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքների հետ կապված ներդրումային ծառայություններ, պայմանով, որ նույն խմբին պատկանող ընկերությունների համար այդպիսի գործարքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը չի հանդիսանում հիմնական գործունեություն, այդ անձի հիմնական գործունեությունը, սույն օրենքի իմաստով, ներդրումային ծառայությունների մատուցումը չէ, կամ այդ անձը չի հանդիսանում ներդրումային ծառայություններ մատուցող անձ.
    8) այն անձանց վրա, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով և այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով կամ միայն այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, բացառությամբ այն անձանց, որոնց հիմնական գործունեությունն իրենց հաշվին ապրանքներով և (կամ) այդ ապրանքների հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների իրականացումն է, և որոնք, սույն օրենքի իմաստով, հանդիսանում են ներդրումային ծառայություններ մատուցող անձանց խմբի անդամ, կամ այդ անձը հանդիսանում է ներդրումային ծառայություններ մատուցող անձ: Եթե այլ բան նախատեսված չէ սույն գլխով, ապա սույն բաժնով սահմանված դրույթները տարածվում են նաև այն դեպքերի վրա, երբ ներդրումային ծառայություններ մատուցող անձինք մատուցում են ածանցյալ ֆինանսական գործիքներով ծառայություններ: