Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Լիցենզավորող մարմինները. 1. Լիցենզիաները տալիս են միայն սույն հոդվածով նախատեսված լիազորված պետական մարմինները. 1.1. Լիցենզավորման փաստաթղթերի ներկայացումը և ստացումը Երևան քաղաքից դուրս կարող է իրականացվել մեկ պատուհանի սկզբունքով, որի կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված նախարարությունների և գերատեսչությունների կողմից (այսուհետ՝ լիցենզավորող մարմիններ) լիցենզիաները տրվում են սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված գործունեության համապատասխան տեսակներով զբաղվելու համար: Լիցենզավորող մարմինների կողմից լիցենզիաները ձևակերպվում են համապատասխանաբար՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Հայաստանի Հանրապետության հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշումներով, ինչպես նաև նախարարի կամ գերատեսչության ղեկավարի հրամանով (այսուհետ՝ որոշում): Էներգետիկայի, էլեկտրոնային հաղորդակցության բնագավառներում և ջրային ոլորտում լիցենզավորման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխանաբար «Էներգետիկայի մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքով և դրանց համաձայն ընդունված լիցենզավորման կարգերով: Սույն օրենքով սահմանված լիցենզավորման, այդ թվում` լիցենզիաների տրման, դրանց գործողության ժամկետի երկարաձգման, վերաձևակերպման, գործողության կասեցման, դադարեցման և այլ ընթացակարգերը և պահանջները չեն տարածվում սույն օրենքի 43-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրվող լիցենզիաների վրա: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 8 Հեռուստառադիոհաղորդումների հեռարձակման բնագավառում լիցենզավորման հետ կապված իրավահարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում բնագավառը կարգավորող «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի ընդունած համապատասխան կարգերին: Աուդիտորական ծառայությունների իրականացման բնագավառում լիցենզավորման հետ կապված հարաբերությունները սույն օրենքով կարգավորվում են այնքանով, որքանով այն չի հակասում տվյալ բնագավառը կարգավորող օրենքներին. 3. Լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ եզրակացություններ տալու նպատակով լիցենզավորող մարմիններն ստեղծում են հանձնաժողովներ (այսուհետ` լիցենզավորող հանձնաժողովներ), բացառությամբ այն դեպքերի, երբ սույն կետով նախատեսված գործողությունները կատարվում են կոլեգիալ լիցենզավորող մարմինների որոշումներով. 4. Լիցենզավորող հանձնաժողովների կանոնադրությունները հաստատում են լիցենզավորող մարմինները. 5. Լիցենզիայի գործողության ժամկետը երկարաձգելու, լիցենզիան վերաձևակերպելու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու հարցերը քննելու և համապատասխան որոշումներ կայացնելու իրավունք ունեն միայն լիցենզիա տված մարմինները կամ նրանց իրավահաջորդները. 6. Լիցենզավորող մարմինները պարտավոր են պահպանել հայտատուների կամ լիցենզավորված անձանց առևտրային և օրենքով այլ գաղտնիք համարվող տեղեկությունները: |