FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  21

Հայկական կոնյակների դասակարգումը.
1. Հայկական կոնյակները դասակարգվում են ըստ՝
    1) դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի՝ սովորական և հասուն կոնյակների.
    2) հետկուպաժային հանգստից հետո կաղնեփայտյա տակառներում նվազագույնը երեք տարի դրանց հնացման տևողության՝ գերհնացված (կոլեկցիոն) կոնյակների.
2. Հայկական սովորական կոնյակները, ըստ դրանցում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են`
    1) երեք տարեկան կոնյակների, եթե դրանք արտադրված են առնվազն երեք տարի հնացրած կոնյակի սպիրտներից.
    2) չորս տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն չորս տարի.
    3) հինգ տարեկան կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն հինգ տարի.
3. Հայկական հասուն կոնյակները, ըստ դրանցում օգտագործված կոնյակի սպիրտների միջին տարիքի, դասակարգվում են՝
    1) միջահաս կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն վեց տարի.
    2) հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն տասը տարի.
    3) շատ հին կոնյակների, եթե դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է քսանմեկից երեսուն տարի.
    4) հնագույն կոնյակների, երբ դրանց արտադրման ընթացքում օգտագործվող կոնյակի սպիրտների միջին տարիքը կազմում է առնվազն երեսունմեկ տարի: