Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՂՋԻԻ, ՓԽՐՈՒՏԻ, ԱՐԾՎԱՆԻԿԻ ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐՈՒՄ ԿՈՒՏԱԿՎԱԾ ԵՎ ԿՈՒՏԱԿՎՈՂ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԳՈՅԱՑԱԾ ԵՎ ԳՈՅԱՑՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 6 Արծվանիկի պոչամբարի լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքի փոխանցումները. 1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից սույն օրենքի ուժով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանն է փոխանցվում Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված լցակույտերի նկատմամբ սեփականության իրավունքը` սույն հոդվածի 2-րդ մասով նշված պայմանով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սեփականության իրավունքի փոխանցումը կատարվում է նպատակային` Արծվանիկի պոչամբարը Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով կոնսերվացվելու կամ դրա շահագործումը դադարեցնելու օրը Արծվանիկի պոչամբարում մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կուտակված ամբողջ լցակույտերը, ինչպես նաև Արծվանիկի պոչամբարի լցակույտերը՝ դրանց կուտակման ողջ ծավալով, պայմանագրի հիման վրա Հայաստանի Հանրապետության սեփականությանը փոխանցելու պայմանով. 3. Սույն օրենքի իմաստով Արծվանիկի պոչամբարի շահագործումը համարվում է դադարեցված, կամ այդ պոչամբարը համարվում է կոնսերվացված այդ մասին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կամ նրա իրավահաջորդի կողմից կոնսերվացման հարցում իրավասություն ունեցող պետական լիազոր մարմնին գրավոր հայտնելու օրվան հաջորդող օրվանից: Սույն մասում նշված պետական լիազոր մարմինը կոնսերվացման փաստը տեղի ունենալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, այդ մասին տեղեկացնում է ծրագիր իրականացնողին: |