Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՄԱՍԻՆ article 11 Ներքին աուդիտի իրականացումը. 1. Ներքին աուդիտն իրականացվում է ներքին աուդիտի ստանդարտների համաձայն, այդ թվում` բավարար տեղեկությունների բացահայտման, վերլուծության, գնահատման և փաստաթղթային ամրագրման հիման վրա խնդիրների նկատմամբ կարծիքի ձևավորմամբ. 2. Իրականացված յուրաքանչյուր ներքին աուդիտի համար պատրաստվում է հաշվետվություն, որը բաղկացած է համառոտ նկարագրից, խնդիրներից և շրջանակից, արդյունքներից, եզրահանգումներից, առաջարկություններից և այլ մանրամասներից: Հաշվետվության նախագիծը տրամադրվում է ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին: Վերջինս նախագծի վերաբերյալ տալիս է գրավոր կարծիք, որը հաշվետվության անբաժան մասն է. 3. Աուդիտի հաշվետվությունը հաստատում է աուդիտի ստորաբաժանման ղեկավարը, և այն տրամադրում է կազմակերպության ղեկավարին, ներքին աուդիտի կոմիտեին և ներքին աուդիտի ենթարկված միավորի ղեկավարին. 4. Կազմակերպության ղեկավարը և ներքին աուդիտի կոմիտեն քննարկում են ներքին աուդիտի հաշվետվությունը և ընդունում որոշում: |