FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  601

Բանկի ղեկավարների պատասխանատվությունը.
1. Բանկի ղեկավարներն իրենց պարտականությունների կատարման ընթացքում պետք է գործեն՝ ելնելով բանկի շահերից, իրականացնեն իրենց իրավունքները և կատարեն բանկի նկատմամբ իրենց պարտականությունները բարեխիղճ ու ողջամիտ կերպով: Եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտում են օրենքների, այլ նորմատիվ իրավական և բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, ապա խորհուրդը պարտավոր է ձեռնարկել միջոցներ այդ խախտումների վերացման և հետագայում չկրկնման ուղղությամբ.
2. Բանկի ղեկավարները բանկի առջև պատասխանատվություն են կրում իրենց դիտավորյալ գործողությունների (անգործության) հետևանքով բանկին պատճառված իրական վնասի համար՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն: Եթե բանկին վնաս պատճառած արարքն իրականացրել են բանկի մեկից ավելի ղեկավարներ, ապա նրանք բանկի առջև կրում են համապարտ պատասխանատվություն: Բանկին հասցված վնասի համար պատասխանատվությունից ազատվում են բանկի այն ղեկավարները, որոնք բանկին վնաս պատճառած որոշման ընդունմանը դեմ են քվեարկել կամ նիստին ներկա չեն գտնվել: Բանկի ղեկավարների պատասխանատվությունը ներառում է, սակայն չի սահմանափակում հետևյալ հնարավոր դեպքերը՝
    ա) մեկ փոխառուի, խոշոր փոխառուների, բանկի հետ կապված անձանց գծով սահմանված նորմատիվների խախտումով տրամադրված վարկերի, փոխառությունների կամ կնքված այլ գործարքների հետևանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը, իսկ եթե տվյալ գործարքի կնքման համար օրենքով պահանջվում է խորհրդի որոշում, ապա խորհրդի անդամները և գործադիր տնօրենը.
    բ) գործադիր մարմնի անդամները պարտավոր են հատուցել նաև բանկի խորհրդի կողմից ընդունված ներքին իրավական ակտերի խախտումներով կնքված գործարքների հետևանքով բանկին պատճառված իրական վնասները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  601

գ) եթե բանկի խորհրդին ներկայացվող հաշվետվությունները բացահայտել են օրենքների, այլ նորմատիվ իրավական և բանկի ներքին իրավական ակտերի խախտումներ, և հետագայում բանկը կրել է նույն խախտումներով պայմանավորված վնաս, ապա խորհրդի անդամները համապարտ պատասխանատվություն են կրում այդ իրական վնասների հատուցման համար, բացառությամբ, եթե խորհրդի անդամն իր իրավասությունների սահմաններում ձեռնարկել է այդ խախտումները կանխելու ուղղությամբ բավարար և խելամիտ գործողություններ.
    դ) եթե ներքին աուդիտի կողմից ստուգման արդյունքներով բացահայտված օրենքների, այլ իրավական ակտերի խախտումների վերաբերյալ տեղեկությունները բանկի խորհրդին չեն ներկայացվել, և հետագայում բանկը, այդ խախտումներով պայմանավորված, վնասներ է կրել, ապա ներքին աուդիտի ղեկավարը պարտավոր է հատուցել այդ իրական վնասները.
    ե) եթե բանկի հետ կապված անձի հետ գործարքը կնքվել է բանկի ներքին ընթացակարգերի խախտումով խորհրդին ներկայացված դրական եզրակացության հիման վրա, ապա այդ գործարքի հետևանքով բանկին պատճառված իրական վնասների հատուցման համար պատասխանատվություն է կրում բանկի գործադիր տնօրենը.
3. Անձն ազատվում է բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից, եթե գործել է բարեխիղճ՝ այն համոզմունքով, որ իր գործողությունները ելնում են բանկի շահերից: Մասնավորապես`
    ա) եթե ողջամիտ գործարար տրամաբանությունից ելնելով՝ կայացվել են որոշումներ, նույնիսկ եթե դրանք բանկին հետագայում հասցրել են այնպիսի վնասներ, որոնց առաջացումն այդ որոշումն ընդունելիս հստակորեն հաշվի է առնվել որպես բիզնես ռիսկ.
    բ) եթե ղեկավարի կողմից սխալ կամ թերի որոշումների ընդունումը եղել է բարեխիղճ` առանց վնաս պատճառելուն հատկապես ուղղված միտման, և եթե այդ որոշումների ընդունմամբ չեն խախտվել օրենքների կամ այլ իրավական ակտերի պահանջները: Բանկի ղեկավարների պաշտոնից ազատվելը չի ազատում նրանց իրենց մեղքով բանկին պատճառված վնասի համար պատասխանատվությունից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  601

4. Բանկը կամ բանկի այն մասնակիցը (մասնակիցները), որը (որոնք համատեղ) տնօրինում է (են) բանկի տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի (կանոնադրական հիմնադրամում մասնակցության) մեկ և ավելի տոկոսը, իրավունք ունի (ունեն) բանկի ղեկավարների դեմ հայցով դիմելու դատարան՝ բանկին պատճառված վնասների փոխհատուցման պահանջով: