Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 69 Դատախազի իրավական պաշտպանությունը. 1. Դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին. 2. Դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի. 3. Դատախազի պաշտոնեական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, դատախազի և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն. 4. Գլխավոր դատախազին կամ գլխավոր դատախազի տեղակալին չի թույլատրվում իր լիազորությունների իրականացման կապակցությամբ ազատությունից զրկել առանց էթիկայի հանձնաժողովի համաձայնության, բացառությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճռի հիման վրա ազատությունից զրկելու դեպքերի, կամ երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ անմիջապես դրանից հետո: Եթե քննարկվում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու հարցը, ապա նրանք էթիկայի հանձնաժողովի կողմից նշված հարցի քննարկմանը չեն մասնակցում. 5. Գլխավոր դատախազի տեղակալի կամ դատախազի նկատմամբ քրեական հետապնդում հարուցում և տվյալ վարույթի նկատմամբ դատախազական հսկողությունն իրականացնում է գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` տեղակալը, իսկ գլխավոր դատախազի նկատմամբ՝ գլխավոր դատախազի տեղակալը: |