Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 98 Ապրանքների ժամանակավոր պահպանման մասին ընդհանուր դրույթներ. 1. Ապրանքների ժամանակավոր պահպանում ասելով ենթադրվում է ժամանակավոր պահպանման վայրերում օտարերկրյա ապրանքների պահպանում մինչև դրանց բացթողումը մաքսային մարմնի կողմից կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը, եթե օտարերկրյա ապրանքները պահվում են Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրում, կամ մինչև հանցագործության մասին հաղորդումն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման մասին գործով վարույթի (վարչական վարույթի վարման) ընթացքում ապրանքներն առգրավելու կամ դրանց վրա արգելանք դնելու օրը. 2. Ապրանքները ենթակա են ժամանակավոր պահպանման հանձնելու այն դեպքերում և այն ժամկետներով, որոնք նախատեսված են սույն Օրենսգրքի սույն հոդվածի 4-րդ կետով, 88-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ կետերով, 114-րդ հոդվածի 7-րդ կետով, 129-րդ հոդվածի 6-րդ կետով, 152-րդ հոդվածով, 240-րդ հոդվածի 3-րդ կետով, 259-րդ հոդվածով և 286-րդ հոդվածի 12-րդ կետով, ինչպես նաև սահմանված են անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ՝ սույն Օրենսգրքի 7-րդ կետի վեցերորդ պարբերությանը և 88-րդ հոդվածի 8-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան. 3. Ապրանքների ժամանակավոր պահպանում չի կիրառվում այն ապրանքների նկատմամբ, որոնք տեղափոխվում են խողովակաշարային տրանսպորտով կամ էլեկտրահաղորդման գծերով, ինչպես նաև սույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում. 4. Այն ապրանքները, որոնք առգրավվել են կամ արգելանքի տակ են դրվել հանցագործության մասին հաղորդումներն ստուգելու, քրեական գործով կամ վարչական իրավախախտման գործով վարույթի (վարչական վարույթ վարելու) ընթացքում, և որոնք ենթակա են մաքսային հայտարարագրման, և որոնց նկատմամբ ընդունվել է դրանք վերադարձնելու մասին որոշում, այդ թվում՝ ապրանքների բռնագրավման մասին որոշումը վերացնելու կամ բռնագրավման ձևով պատիժը (բռնագանձումը) պատժի (բռնագանձման) այլ տեսակով փոխարինելու դեպքում, պետք է հանձնվեն ժամանակավոր պահպանման՝ 1) դատարանի կամ այլ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ քրեական կամ վարչական պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 98 2) լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը. 3) դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ քրեական գործը կամ վարչական իրավախախտման վերաբերյալ գործը դադարեցնելու մասին որոշումը. 4) դատարանի մեղադրական (արդարացման) դատավճիռը. 5) դատարանի կամ լիազորված մարմնի (պաշտոնատար անձի)՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշումը. 6) ապրանքների բռնագրավման մասին որոշումը վերացնելու կամ բռնագրավման ձևով պատիժը (բռնագանձումը) պատժի (բռնագանձման) այլ տեսակով փոխարինելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող օրվանից ոչ ուշ, քան 10 օրացուցային օրվա ընթացքում. 5. Սույն հոդվածի 4-րդ կետում նշված ժամկետում ժամանակավոր պահպանման չհանձնված ապրանքներն արգելանքի են վերցվում (արգելապահվում են) մաքսային մարմնի կողմից՝ սույն Օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան. 6. Սույն հոդվածի 4-րդ կետի դրույթները չեն կիրառվում, եթե այս կետում նշված ապրանքների նկատմամբ մինչև ապրանքները ժամանակավոր պահպանման հանձնելու համար այս կետով նախատեսված ժամկետը լրանալը ներկայացվել է մաքսային հայտարարագիր. 7. Այն անձինք, որոնք ունեն լիազորություններ ժամանակավոր պահպանման հանձնված ապրանքների նկատմամբ, իրավունք չունեն օգտագործելու այդ ապրանքները, այդ թվում՝ դրանք ժամանակավոր պահպանման վայրի տարածքից մինչև դրանց բացթողումն արտահանելու, իսկ եթե օտարերկրյա ապրանքները գտնվում են ժամանակավոր պահպանման տակ Միության մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում, ապա՝ մինչև դրանց բացթողումը կամ Միության մաքսային տարածքից ապրանքների մեկնման համար մաքսային մարմնի թույլտվությունն ստանալը: Սույն կետի առաջին պարբերությունը չի կիրառվում անդամ պետություն մշտական բնակության համար տեղափոխվելու, այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան փախստականի, հարկադրաբար տեղահանված անձի կարգավիճակ ստանալու մտադրություն ունեցող օտարերկրյա ֆիզիկական անձի այն անձնական օգտագործման ապրանքների առնչությամբ, որոնց ժամանակավոր պահպանումն իրականացվում է սույն Օրենսգրքի 259-րդ հոդվածին համապատասխան: |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 98 8. Անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված դեպքերում թույլատրվում է մինչև ապրանքների բացթողումը փոխել ապրանքների ժամանակավոր պահպանման վայրը: Օտարերկրյա ապրանքների փոխադրումը (տրանսպորտային փոխադրումը) ապրանքների ժամանակավոր պահպանման մի վայրից ապրանքների ժամանակավոր պահպանման մեկ այլ վայր իրականացվում է «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգին համապատասխան կամ, եթե դա նախատեսված է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ, առանց «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ձևակերպելու՝ այդ օրենսդրությամբ սահմանված կարգով: |