FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  203

ԱՏԳ տարածքը և ԱՏԳ տարածքում իրականացվող մաքսային գործառնությունները.
1. ԱՏԳ տարածքը համարվում է մաքսային հսկողության գոտի: Անդամ պետության օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ այդպիսի անդամ պետության տարածքում ստեղծված առանձին ԱՏԳ-ների տարածքները մաքսային հսկողության գոտիներ չեն համարվում.
2. ԱՏԳ տարածքը պետք է ապահովված լինի մաքսային հսկողության իրականացման համար հարմարություններով: ԱՏԳ տարածքը համապատասխան հարմարություններով ապահովելուն ներկայացվող պահանջները՝ ներառյալ այդ տարածքի սահմանագծի երկայնքով պարսպապատման և տեսահսկման համակարգի տեղադրման պահանջները, սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: ԱՏԳ տարածքում հսկիչ-անցագրային ռեժիմի ապահովումը՝ ներառյալ այդ տարածք անձանց մուտք գործելու կարգի սահմանումը, իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
3. ԱՏԳ տարածքում տեղավորվող ապրանքների նկատմամբ մաքսային գործառնություններն իրականացվում են սույն Օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունները.
4. Ապրանքների ներմուծումը ԱՏԳ տարածք, բացառությամբ նավահանգստային ԱՏԳ և լոգիստիկ ԱՏԳ, իրականացվում է մաքսային մարմնին այդ ներմուծման մասին ծանուցելու միջոցով, մինչդեռ ապրանքների արտահանումը ԱՏԳ տարածքից իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ: Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ապրանքների ներմուծումն իրականացվում է մաքսային մարմնի թույլտվությամբ: Մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել նշված ծանուցումը ներկայացնելու և նշված թույլտվությունները տրամադրելու կարգը, ինչպես նաև այդպիսի ծանուցումների և թույլտվությունների ձևերը:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  203

Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածքից այն ապրանքների մեկնման դեպքում, որոնք այդպիսի ԱՏԳ-ների տարածքների սահմաններից դուրս ձևակերպված են «արտահանում» մաքսային ընթացակարգով, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով, «մաքսային տարածքից դուրս վերամշակում» մաքսային ընթացակարգով, «ժամանակավոր արտահանում» մաքսային ընթացակարգով, հատուկ մաքսային ընթացակարգով, նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ ռեզիդենտը (մասնակիցը, սուբյեկտը) մաքսային մարմին է ներկայացնում տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթեր, որոնք հաստատում են, որ բեռնաթափման վայր (նավահանգիստ, օդանավակայան) է Միության մաքսային տարածքից դուրս գտնվող վայրը: Մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել ԱՏԳ տարածք ապրանքների ներմուծման և ԱՏԳ տարածքից ապրանքների արտահանման՝ սույն կետով նախատեսվածից տարբերվող կարգ.
5. Նավահանգստային ԱՏԳ կամ լոգիստիկ ԱՏԳ տարածք ապրանքների ներմուծման ժամանակ սույն Օրենսգրքի 204-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան այն ապրանքների նկատմամբ, որոնք ենթակա չեն մաքսային հայտարարագրման, իրականացվում են միայն սույն Օրենսգրքի 88-րդ հոդվածի 1-5-րդ կետերով նախատեսված՝ Միության մաքսային տարածք ապրանքների ժամանման հետ կապված մաքսային գործառնությունները.
6. Մաքսային մարմիններն իրավասու են իրականացնել ԱՏԳ տարածք ներմուծվող ապրանքների նույնականացում: ԱՏԳ տարածք ներմուծվող ապրանքները մաքսային մարմնի կողմից նույնականացնելու կարգը սահմանվում է մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան.
7. Հայտարարատուն վարում է «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառում և ներկայացնում է այդ ապրանքների հաշվետվությունն այն անդամ պետության մաքսային մարմին, որի տարածքում ստեղծվել է ԱՏԳ-ն: «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է արտացոլվի հաշվառման փաստաթղթերում:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  203

«Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների հաշվառումը վարելու կարգը, ինչպես նաև այդպիսի ապրանքների մասին մաքսային մարմին հաշվետվություն ներկայացնելու կարգը սահմանվում են մաքսային կարգավորման վերաբերյալ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան: