FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի ընդունելությունը, հարկային ծառայողի պատրաստումն ուսումնական կենտրոնում. 1․ Հարկային ծառայողի պատրաստման նպատակով հարկային մարմնի ուսումնական կենտրոնը կազմակերպում և անցկացնում է հարկային ծառայողի պատրաստման դասընթացի մասնակցության համար ընդունելություն (այսուհետ՝ ընդունելություն).
2. Ընդունելության կարգը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը։ Ընդունելության կարգով կարգավորվում են նաև ընդունելության հայտարարության հրապարակման, ընդունելության անցկացման պարբերականության, ընդունելության տեղերի սահմանման, ընդունելության դիմումների և կից փաստաթղթերի ներկայացման, թեստավորման և հարցազրույցի անցկացման, բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ներկայացման, ընդունելության արդյունքների ամփոփման հետ կապված հարաբերությունները.
3. Ընդունելությանը չի կարող մասնակցել այն քաղաքացին, որը չի բավարարում սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված՝ տարիքային ցենզի, բարձրագույն կրթության, հայերենին տիրապետելու և 16-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջները, կամ առկա է «Հանրային ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
4. Ընդունելության հայտարարությունը, ի թիվս այլ տեղեկատվության, պետք է պարունակի hետևյալ տվյալները․ 1) ընդունելությանը ներկայացվող պահանջները.
    2) ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, այդ թվում՝ հարկային մարմնի ղեկավարի հաստատած՝ բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկի ձևանմուշը․ 3) ընդունելության տեղերի քանակը.
5. Եթե ընդունելության արդյունքով մասնակիցները հավաքում են հավասար միավորներ, ապա ընդունելության տեղերի քանակը կարող է ավելացվել համապատասխան հավասար միավորներ ստացած մասնակիցների թվով.
6. Ընդունելությունն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց.
7. Թեստավորման պահանջները հաստատում է հարկային մարմնի ղեկավարը, որով սահմանվում են թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու պահանջները, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն միավորը։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17.1

8. Ընդունելության երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք են ձեռք բերում հարկային մարմնի ղեկավարի սահմանած՝ թեստավորման հաղթահարման համար անհրաժեշտ նվազագույն և դրանից բարձր միավորներ ստացած անձինք.
9. Հարցազրույցն անցկացնում է հարկային մարմնի ղեկավարի ձևավորած հանձնաժողովը.
10. Հարցազրույցի կազմակերպման համար ձևավորված հանձնաժողովը դիմողների լրացրած բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկը հաշվի է առնում ընդունելության հարցազրույցի փուլը հաղթահարած մասնակիցներին որոշելու համար.
11. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում՝ դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դրա ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում՝ ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները սահմանում է հարկային մարմնի ղեկավարը։ Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ.
12. Հարկային ծառայողի պատրաստման դասընթացը հաջողությամբ հաղթահարած անձանց ուսումնական կենտրոնը էլեկտրոնային եղանակով տրամադրում է դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագիր, որի ձևը հաստատում է հարկային մարմնի ղեկավարը.
13. Հարկային մարմնի ղեկավարի սահմանած կարգով հարկային ծառայողի պատրաստում կարող է անցկացվել նաև առանձին պաշտոններ զբաղեցնելու համար։