Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 Կրիպտոակտիվների հրապարակային առաջարկը. 1. Առանց սույն բաժնով սահմանված կարգով առաջարկի փաստաթղթի հրապարակման՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի իրականացումն արգելվում է. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում կրիպտոակտիվների այն հրապարակային առաջարկների վրա, երբ՝ 1) առաջարկն ուղղված է ոչ ավելի, քան 150 ֆիզիկական կամ իրավաբանական անձի (կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձանց կամ կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցելու թույլտվություն ունեցող՝ սույն օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կազմակերպությունների կողմից կրիպտոակտիվների ձեռքբերման դեպքում հաշվի է առնվում այն անձանց թիվը, որոնց համար կամ հաշվին ձեռք են բերվում կրիպտոակտիվները)․ 2) առաջարկվող կրիպտոակտիվների ընդհանուր արժեքը թողարկման կամ վաճառքի գնով 12 ամսվա ընթացքում (առաջարկի հրապարակման օրվանից) չի գերազանցում Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ իրավական ակտերով սահմանված մեծությունը․ 3) առաջարկն ուղղված է բացառապես որակավորված ներդրողներին, և առաջարկից հետո տվյալ կրիպտոակտիվները կարող են ձեռք բերել միայն որակավորված ներդրողները. 3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները չեն կիրառվում, երբ թողարկողը հրապարակային հայտարարությամբ հայտնի է դարձնում տվյալ կրիպտոակտիվների՝ առևտրային հարթակում առևտրին թույլտվություն հայցելու իր մտադրության մասին. 4. Նույն կրիպտոակտիվների յուրաքանչյուր հաջորդող հրապարակային առաջարկը համարվում է առանձին հրապարակային առաջարկ, որի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով նախատեսված դրույթները. 5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հաջորդող հրապարակային առաջարկի համար առաջարկի փաստաթուղթ չի կազմվում, եթե առաջարկի փաստաթուղթն արդեն իսկ հրապարակվել է սույն բաժնին համապատասխան. 6. Այն դեպքում, երբ կրիպտոակտիվների հրապարակային առաջարկի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված բացառությունները, սակայն առաջարկի փաստաթուղթը կամավոր կազմվում է, ապա առաջարկի փաստաթղթի նկատմամբ կիրառվում են սույն բաժնով սահմանված պահանջները։ |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԻՊՏՈԱԿՏԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 5 7. Օտարերկրյա թողարկողի կրիպտոակտիվների հրապարակային առաջարկ կարող է իրականացնել միայն սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված անձը, որը թողարկողի հետ կնքել է կրիպտոակտիվների տեղաբաշխման ծառայությունների մատուցման պայմանագիր: |