FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Աուդիտորական կազմակերպության մասնագիտացված կառույցին անդամակցության դադարեցումը.
1. Աուդիտորական կազմակերպության անդամակցությունը մասնագիտացված կառույցին դադարեցնելու համար հիմք են՝
    1) աուդիտորական կազմակերպության գրավոր դիմումը՝ մասնագիտացված կառույցի անդամակցությունից դուրս գալու վերաբերյալ.
    2) աուդիտորական կազմակերպության լուծարումը.
    3) սույն օրենքի 34-րդ հոդվածի համաձայն՝ մասնագիտացված կառույցի որոշումը, որպես պատասխանատվության միջոց, մասնագիտացված կառույցին աուդիտորական կազմակերպության անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ.
2. Աուդիտորական կազմակերպության անդամակցությունը մասնագիտացված կառույցին համարվում է դադարեցված՝
    1) աուդիտորական կազմակերպության լուծարման դեպքում՝ լուծարման ամսաթվից.
    2) մնացած բոլոր դեպքերում՝ անդամակցության դադարեցման վերաբերյալ մասնագիտացված կառույցի որոշման ամսաթվից.
3. Մասնագիտացված կառույցը աուդիտորական կազմակերպության անդամակցության դադարեցման հաջորդ օրվանից սկսած՝ յոթ աշխատանքային օրվա ընթացքում, աուդիտորական կազմակերպությանը և Հանրային վերահսկողության խորհրդին գրավոր տեղեկացնում է անդամակցության դադարեցման վերաբերյալ: