Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 Պետական մարմինների և տնտեսավարող սուբյեկտների պարտականությունը Հանձնաժողովին տեղեկատվություն տրամադրելու հարցում. 1. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների. 2. Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա տնտեսավարող սուբյեկտները պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների. 3. Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելիս Հանձնաժողովը տնտեսավարող սուբյեկտին տեղեկացնում է դրանք ներկայացնելու ժամկետների, ինչպես նաև սահմանված ժամկետում անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի, ոչ ամբողջական կամ ապակողմնորոշիչ տեղեկատվություն ներկայացնելու իրավական հետևանքների մասին. 4. Տնտեսավարող սուբյեկտի հիմնավոր միջնորդության հիման վրա Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տեղեկատվության ներկայացման ժամկետը համապատասխանաբար կարող է Հանձնաժողովի նախագահի գրությամբ կամ Հանձնաժողովի որոշմամբ երկարաձգվել, և տեղեկատվությունը ենթակա է տրամադրման այդ ժամկետում. 5. Եթե որևէ տնտեսավարող սուբյեկտ սահմանված ժամկետում չի ներկայացնում անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկատվություն, ապա Հանձնաժողովի կողմից իր տրամադրության տակ առկա փաստաթղթերի, նյութերի և այլ տեղեկատվության հիման վրա որոշում կայացվելու դեպքում տնտեսավարող սուբյեկտը չի ազատվում փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն ներկայացնելու պարտականությունից կամ դրանք սահմանված ժամկետում չներկայացնելու համար սահմանված պատասխանատվությունից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 43 6. Հանձնաժողովի կողմից փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն պահանջելու իրավաչափությունը տնտեսավարող սուբյեկտը կարող է վիճարկել միայն այն չտրամադրվելու դեպքում՝ Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման վիճարկման շրջանակում. 7. Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը: |